Նազարեթ Կարոյանը արվեստի քննա-դատ է, համադրող, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրենը։ Եղել է ԱԻԿԱ – Հայաստանի հիմնադիրներից մեկը և նրա առաջին նախագահը: 1980-ներից սկսած իր գործունե-ությամբ նպաստել է ժամանակակից արվեստի միջավայրի կայացմանը (հարել է Սև Քառակուսի խմբին, եղել է 3–րդ հարկ շարժման նախաձեռնող-ներից, արվեստի առաջին մասնավոր ցուցասրահների նախաձեռնողներից, հիմնադրել ու խմբագրել է ժամանակակից արվեստի առաջին Ին Վիտրո հանդեսը): Համադրել է շուրջ երկու տասնյակ ցուցահանդեսներ Հայաստանում և Արտերկրում: Իր բազմաթիվ քննադատական ու վերլուծական հոդվածներում ուսումնասիրում է Հայաստանի արվեստի ինստիտուցիոնալ համակարգի կայացման, Եվրոպայի հետ հաղորդակցության, ժամանակակից արվեստում սոցիալ-քաղաքական և մեդիա համատեքստի արտացոլման խնդիրները: