Սեպտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 6-ը

Նկարից այն կողմ. Ժամանակակից արվեստը Հայաստանում


մասնակիցների կազմը 


Համլետ Հովսեփյան, Վահրամ Գալստյան, Չարլի Խաչատրյան, Քիքի(Գրիգոր Միքայելյան), Վահան Ռումելյան, Աշոտ Աշոտ(Աշոտ Ղազարյան),Վահրամ Գալստյան, Մարկոս Գրիգորյան, Ռուբեն Արեւշատյան, Սամվել Բաղդասարյան, Ալեքսանդր Մելքոնյան, Վարդուշ Մակարյան, Արման Գրիգորյան, Արարատ(Արարատ Սարգսյան), Սարգիս Համալբաշյան, Ռուբեն Գրիգորյան, Կարինե Մացակյան, Սահակ Պողոսյան, Արթուր Սարգսյան, Հովաննես Մարգարյան, Աշոտ Բայանդուր, Գագիկ Ղազանչյան, Կարեն Անդրիասյան, Նարեկ Ավետիսյան, Ազատ(Ազատ Սարգսյան), Սամվել Սաղաթելյան, Դավիթ Կարեյան, Հարություն Սիմոնյան, Գրիգոր Խաչատրյան, Նորայր Այվազյան, Դիանա Հակոբյան, Աննա Բարսեղյան, Արեւիկ Արեւշատյան

Նազարեթ Կարոյան

Նախագծի հեղինակ եւ համադրող

Վիկի Շողակ Հովհաննիսյան

Հանձնակատար 

Հայաստանի Ազգային Պատկերասրահ

Հյուրընկալող



Ցուցահանդեսի հայեցակարգի մասին


Բազմաթիվ արվեստագետների տարաբնույթ ստեղծագործությունները միեւնույն տարածության մեջ «աշխատեցնելու» համար անհրաժեշտ էր գտնել մի ճկուն ուրվագիծ: “Նկարից այն կողմ”-ը եղավ այն արտահայտությունը, որը թույլ տվեց մեզ ավանդական գեղագիտական բաժանումները փոխարինել տեխնոլոգիական առանցքների շուրջ կազմակերպվող խմբավորումներով:

“Նկարից այն կողմ” արտահայտությունը նշանակում է, որ նկարը լինելով կարեւոր, այդուհանդերձ ցուցահանդեսի հիմնական թիրախը չէ. Վերջինս որպես այդպիսին՝ նկարից այն կողմ է գտնվում եւ առնչվում է կերտման միջոցի հետ, այն հանգամանքի, թե ինչ նյութից եւ ինչպես է պատրաստված նկարը: Հետեւաբար խոսքը նկարի «ինչ» լինելուց առավել նրա՝ «ինչից» եւ «ինչպիսին» լինելուն է վերաբերում:

Ըստ այդմ ցուցահանդեսի տարածական ամբողջությունը բաղկացած է նյութական երեք տիպի միջոցներից (ավանդական, դասական եւ ժամանակակից) ցուցադրական ծավալների հանրագումարից: Այս նյութական բաժանումերով ստեղծվող երեք ենթատարածքները ունեն փոխկապակցված թեմատիկ հետապնդումներ. Եթե ավանդական մասում խոսքը ոգու, իսկ ժամանակակից մասում մարմնի որոնումներին է վերաբերում, ապա դասական մեդիայի տարածությունում դրանք միախառն ձեւով են ներկայացված՝ իբրեւ եւ արեստի՝ ինքն իր որոնումներ:

Սակայն աշխատանքայինից բացի «Նկարից այն կողմ» արտահայտությունը նաեւ ցուցահանդեսի հայեցակարգային նպատակով է բեռնված: Նկարը, իբրեւ մարմնավորված տեսիլ, ինքնին վերջավորի արտահայտություն է: Վերջավորը հետապնդող յուրաքանչյուր գաղափարի հիմքում միշտ որեւէ նկար է դրված: Նման վերջավոր գաղափարի, հետեւաբար նկարի վրա հիմնված քաղաքական ռեժիմին հրաժեշտ տվեցինք միայն 10 տարի առաջ:

Այնինչ Հայաստանի ժամանակակից արվեստում վերջավորի հաղթահարման խնդիրը, գոնե ներզգայական մակարդակով արծարծվել է դեռ տասնամյակներ առաջ: Արդեն 50-ականների երկրորդ կեսից ազգային ավանդույթների եւ նորարարության համադրման փորձերը անուղղակիորեն դրա մասին են վկայում: Սակայն անհաղթահարելի այդ ներհակությունը արվեստի եւ գեղագիտության գետնի վրա լուծելու ջանքերը ապարդյուն տասնամյակներ ձգվեցին:

Միայն 80-ականների կեսերից էր, որ արվեստագետները սկսեցին հասկանալ, թե նկարի եւ ստեղծագործության խնդիրները չեն նույնանում: Որ ստեղծագործության խնդիրները, ինչպես կյանքի խնդիրները սկսվում են դեռ մինչեւ նկարը եւ տարածվում են նկարից էլ անդին: Գիտակցման հոլովույթի մեջ մենք այդ վերջավորին էր, որ հրաժեշտ տվեցինք: Ի նպաստ տեխնոլոգիականի՝ գեղագիտականի քողով ծածկված այս իդեոլոգիականից էր, որ բաժանվեցինք:

Եվ հիմա ասելով «նկարից այն կողմ», մենք ցանկանում ենք հասկացնել, թե խոսքը նկարների միջոցով հանրային մտածողության այդ աննկարագրելի անցումը, պատկերների միջոցով՝ կյանքի այդ անպատկերացնելի(եթե չասենք անհնարին) փոխակերպումը ներկայացնելու մասին է: Դեռեւս ընթացքի մեջ գտնվող մի «հանդերձափոխության», որի վկաներն ու մասնակիցները ենք բոլորոս…


Նազարեթ Կարոյան

Կատալոգի տեքստն՝ այստեղ.